Մոսկվայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 720 աշակերտ (լուսանկար)

13:00 • 15.11.16

Մոսկվայի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հրդեհաշիջման աշխատանքներով զբաղվել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Այդ մասին ТАСС-ին հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները:


Москва
գործակալության տվյալներով` հրդեհը բռնկվել է Ավանգարդնայա փողոցում գտնվող դպրոցում:


«Դեպքի վայր ժամանած մասնագետները պարզել են, որ դպրոցի երրորդ հարկում էլեկտրական լարերի կարճ միացում է տեղի ունեցել», - հայտնել է աղբյուրը:


Նշվում է, որ դպրոցից 720 երեխա և 30 մեծահասակ է տարհանվել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: