Թրամփը պետք է աշխատի իր խառնվածքի վրա. Օբամա

11:32 • 15.11.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է աշխատի իր խառնվածքի վրա: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ТАСС-ը:


«Նրա խառնվածքում կան որոշ յուրահատկություններ, որոնք նրան լավ ծառայություն չեն մատուցի, մինչև նա դրանք չընդունի և չփոխի»,- հայտնել է նախագահը: «Մարդկանց անհրաժեշտ է որոշ ժամանակ նոր գործունեությանը սովորելու համար»,- ասել է նա:


Երկրի նախագահը բացատրել է, որ «նախընտրական արշավի անցկացումը տարբերվում է երկիրը կառավարելուց»:


Օբաման կարծիք է հայտնել, որ Թրամփը «կներդնի բոլոր հնարավոր ջանքերը ոչ միայն իր օգտին քվեարկած, այլև ողջ ժողովրդի սպասումներն արդարացնելու համար»:

«Ես կարծում եմ, որ նա անկեղծորեն ցանկանում է հաջող նախագահ դառնալ ու երկիրը տանել առաջընթացի ուղով»,- ասել է Օբաման: