Կարեն Կարապետյանի կառավարությունը հիմնական արդյունքներին հասնելու հիմքերը դրել է. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

18:12 • 15.11.16

Դեռ վաղ է գնահատել, թե ինչ արդյունքների է հասել նոր կառավարությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 2 ամսվա պաշտոնավարման մասին:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ պետք է ժամանակ տալ Կարեն Կարապետյանին՝ աշխատելու:

«Հիմնական արդյունքներին հասնելու հիմքերը դրվել են, այդ հիմքերը իր խոստումների կատարումն են, առանց դրանց արդյունք չի լինի: Կարդային, կառուցվածքային փոփոխություններից, մոտեցումներից սկսած հիմքեր են, որոնք դնում են ծրագրային դրույթները ապագայում երևալու համար»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը՝ նշելով, որ հարկավոր է տեսնել ոչ միայն բացասականը, այլև՝ դրականը:

Հարցին՝ Կարեն Կարապետյանը, ի տարբերություն նախորդ վարչապետների, ավելի համա՞ռ գտնվեց, դա՞ է պատճառը, որ հիմքերը դրվեցին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ կան աշխատանքի մոտեցումների տարբերություններ:

«Կարեն Կարապետյանն իր առաջ դրել է խնդիրներ, որ արագ լուծվեն, օպերատիվ աշխատանք պիտի լինի: Դրա համար իր աշխատաոճը տարբերվում է նախորդից: Դանդաղ էին տեմպերը… Դասեր քաղելով նախորդ կառավարություններից՝ այս կառավարությունն իր առաջ այլ խնդիր է դրել, որ պետք է օպերատիվ կերպով, արագ կերպով լուծել խնդիրները»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Միաժամանակ, նա ասաց, որ օպերատիվության մեջ կա ռիսկ:

Մանրամասները՝ տեսանյութում։