Երևանի Հանրապետության հրապարակում բախվել են Range Rover-ն ու ոստիկանության Газель-ը. Shamshyan.com

23:22 • 19.11.16

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, բախվել են Range Rover մակնիշի 80 RR 777 համարանիշի և ոստիկանության Газель մակնիշի 057 II 02 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։