Վրաստանում որդին գլխատել է քնած ծնողներին

21:16 • 19.11.16

Վրաստանի Ցալենջիխի շրջանի Լիա գյուղում որդին կտրել է քնած ծնողների գլուխները: Ինչպես հայտնում է Взгляд-ը` հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը:

Հաղորդվում է, որ տղամարդը դրանից հետո նաև իրեն է վնասել: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործության մեջ կասկածվողին, որը, ինչպես ենթադրվում է, մանկուց հոգեկան խանգարումներ է ունեցել:

Ծնողների սպանության մեջ կասկածվող տղամարդուն, ում անունն ու տարիքը չի նշվում, 20 տարվա կամ ցմահ ազատազրկում է սպառնում: