Չելյաբինսկում մաստիֆը հարձակվել է ննջարանում միայնակ մնացած 4 ամսական փոքրիկի վրա և ծանր վնասվածքներ հասցրել
Չելյաբինսկի մարզի Կորկինո քաղաքում մասնավոր տանը մաստիֆ ցեղատեսակի շունն ուժեղ կծել է կաթնակեր երեխային: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության Չելյաբինսկի մարզի մասնաճյուղին:
«Շաբաթ օրը Կորկինո քաղաքի մասնավոր տներից մեկում մաստիֆ ցեղատեսակի շունը լուրջ վնասվածքներ է հասցրել 4 ամսական երեխային, որին ծնողները մեկ րոպեով մենակ են թողել սենյակում: Շունը հարձակվել է երեխայի վրա և ուժեղ կծել: Երեխան գլխի վնասվածքներով տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ներկա դրությամբ ոստիկանության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում միջադեպի փաստով: Հայտնի է, որ երեխայի ծնողները զբաղվել են մաստիֆների բուծմամբ, և տանը երկու շուն է բնակվել:










