Պուտինին իր գործած սվիտերը նվիրել փորձած պերուացին հայտնվել է ոստիկանությունում

12:31 • 20.11.16

Պերուացի Խուլիա Կաստրոն, ով զբաղվում է հագուստի արտադրությամբ, փորձել է նվիրել իր պատրաստած սվիտերը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, ով գտնվում էր Լիմայում Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Պերուացի կինն այդպես էլ չի կարողացել իր նվերը հանձնել Պուտինին, քանի որ ճանապարհին ձերբակալվել է անվտանգության աշխատակիցների կողմից: 

Այս մասին գրում է ռուսական lenta.ru կայքը: 

Ոստիկանական բաժանմունքում կինը բացատրել է, որ ցանկացել է իր գործած սվիտերը հասցնել ՌԴ նախագահին և խնդրել անվտանգության աշխատակիցներին օգնել իրեն այդ հարցում: 

«Գուցե դուք կարողանաք ինձ օգնել», - ասել է ոստիկանական բաժանմունքում բոլորին զարմացրած Խուլիա Կաստրոն:

Նշենք, որ Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդը (ԱԽՏԽ), տարածաշրջանային միջպետական կազմակերպություն է։ Ստեղծվել է 1989-ին։

Նպատակը անդամ պետությունների տնտեսական, գիտական, մշակութային և այլ կա­պերի զարգացումն ու միջազգայնացումն է։

ԱԽՏԽ անդամ են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Բրունեյը, Թայլանդը, Կանադան, Հարավային Կորեան, Ճապոնիան. Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Սինգապուրը, Թայվանը, Ֆիլիպինները և այլն։