ԱՄՆ-ում 7-ամյա տղային 3D տպիչով ստեղծված գանգ են փոխպատվաստել (տեսանյութ)

18:38 • 20.11.16

Կալիֆոռնիայի 7-ամյա բնակիչ Թեդի Ուարդը ընկնելու հետևանքով գանգի կոտրվածք էր ստացել: Նրա առաջին վիրահատությունն այնքան էլ հաջող չէր եղել, որից հետո երեխան ստիպված է եղել ամբողջ ժամանակ սաղավարտ կրել գանգի ձախ հատվածի բացակայության պատճառով:

Ինչպես ներկայացնում է cbs8.com-ը, մեկ տարի շարունակ տղան ոչ մի տեղ չէր կարողանում գնալ, վազել կամ խաղալ սովորական երեխաների պես:  Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի վիրաբույժները որոշել են նրան բուժելու համար 3D տպիչով ստեղծված գանգ փոխպատվաստել:

Այս անգամ վիրահատությունը հաջող է անցել, և երեխայի գանգոսկրերը վերականգնվել են ամբողջությամբ: Թեդին այժմ կարող է վազել, ցատկել, գլորվել հատակին և խաղալ ինչպես բոլորն առանց սաղավարտ կրելու: