Հրդեհ Մրգաշեն գյուղում. մեկ մարդ այրվածքներով հոսպիտալացվել է

09:47 • 21.11.16

Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմների 21-ին՝ ժամը 01.03-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վերջնամասում գտնվող անասնապահական ֆերմաների մոտակա վագոն-տնակում:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.40-ին, մարվել՝ 02:05-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն տնակ (պահակակետ)՝ 18 քմ:

Հրդեհի հետևանքով պահակակետի աշխատակից Գ. Ս.-ը (1954 թ. ծնված)՝ դեմքի և վերին վերջույթների հատվածում այրվածքներով, հոսպիտալացվել է ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: