Փափազյան փողոցում բնակելի շենքի մոտ վրաերթի ենթարկված 39-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 18.20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի Փափազյան փողոցում։
«Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Փափազյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Համբարձում Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տղամարդը, գիտակցության չգալով, ժամը 20-ին մահացել է:
Կատարվում է քննություն:










