Ֆրանսիայում ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայում հակաահաբեկչական ոստիկանության իրականացրած հատուկ գործողության ընթացքում 7 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են երկրի տարածքում ահաբեկչություն պատրաստելու համար, հայտնում է thelocal.fr-ն:
Նրանցից 4-ին Ֆրանսիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի արևելքում գտնվող Ստրասբուրգ քաղաքում։ Մնացյալին ձերբակալել են Մարսելում։
Ինչպես հայտնել է Le Parisien թերթը, տղամարդիկ սպասելիս են եղել զենքերի առաքմանը: Միևնույն ժամանակ, iTele-ի տեղեկություններով, նրանք արդեն ունեին ինքնաձիգ:
Մինչ ձերբակալված մարդկանց մտադրություններն անհայտ են մնում, որոշ ֆրանսիական աղբյուրներ նշում են, որ թիրախը կարող էր լինել Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառը, որը պետք է բացվի առաջիկա օրերին:










