Հոռետեսները 2,2 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի իշեմիկ հիվանդությունից. հետազոտություն

20:47 • 21.11.16

Ֆինն հետազոտողները պարզել են, որ հոռետեսները մնացած մարդկանցից 2,2 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի իշեմիկ հիվանդությունից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Public Health ամսագրում:

11 տարի շարունակ հետազոտողները տվյալներ են հավաքել միջին տարիքի ու տարեց մարդկանց շրջանում: Հետազոտությանը մասնակցել է 2267 մարդ, որից 121-ը մահացել է: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահացածների շրջանում 2,2 անգամ ավելի շատ հոռետես է եղել: Սակայն գիտնականները կապ չեն գտել լավատեսության և սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի նվազեցման միջև: 

«Պետք չէ մարդկանց բաժանել լավատեսների և հոռետեսների: Հոռետեսությունն ակնհայտորեն նշանակալից ռիսկի գործոն է իշեմիկ հիվանդությունից մահանալու համար, սակայն լավատեսությունը դրանից չի պաշտպանում», - մանրամասնել են հետազոտության հեղինակները:

Հոռետեսները 2,2 անգամ ավելի հաճախ են մահանում սրտի իշեմիկ հիվանդությունից. հետազոտություն