Սպանություն Աջափնյակում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 56-ամյա տղամարդը մահացել է

17:32 • 21.11.16

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում սպանության դեպք է գրանցվել:

Այս լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Էդգար Ջանոյանը՝ մանրամասնելով.

«Նոյեմբերի 20-ին, ժամը 17:40-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի, կրծքավանդակի, ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1960 թվականին ծնված տղամարդ»:

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։