Թուրքական ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել Մանբիջի քրդական դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին

10:01 • 21.11.16

Թուրքական ԶՈՒ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայի Մանբիջի շրջանում քրդական դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: 

Նշվում է, որ F16 կործանիչների միջոցով ռմբակոծվել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային զինված խմբավորումների (YPG) ենթակայության տակ գտնվող 4 դիրք:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ: