Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կլքի ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը
Ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին կլքի ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնը: Այդ մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:
Նա հավելել է, որ դառնալու է Ռուսաստանի ամենամեծ և ամենահեղինակավոր՝ «Եգորով, Պուգինսկիյ, Աֆանասև և գործընկերներ» իրավաբանական ընկերության գործընկերը:
«Ես կհեռանամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից դեկտեմբերի 31-ին: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի»,- գրել է Ուորլիքը Twitter-ում:
«Ես կլինեմ Ռուսաստանի ամենամեծ և ամենահեղինակավոր իրավաբանական ընկերության գործընկերը»,- հաջորդ հաղորդագրությունում գրել է նա:
Ինչպես նշվում է ընկերության կայքում, Ուորլիքը միանալու է ընկերությանը 2017 թվականի հունվարին: Նա պատասխանատու է լինելու ԱՄՆ-ի և միջազգային հաճախորդների հետ աշխատանքի, հաճախորդների հետ ռազմավարական հարաբերություններ, օրենսդրություն և հանրային քաղաքականություն զարգացնելու համար:










