Մարսելում ահաբեկիչների հետ կապերի մեջ կասկածվող երիտասարդների խումբ է ձերբակալվել
Մարսել քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչական խմբավորումների հետ կապերի մեջ կասկածվող երիտասարդների խմբի անդամների, գրում է տեղական Provence թերթը:
Թերթի տվյալներով՝ մեկ շաբաթ առաջ իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է 18 տարեկան աղջիկ, ինչպես նաև 16-ից 23 տարեկան հինգ երիտասարդ:
Ոստիկանությունում աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվածներից մեկը մարդկանց է անդամագրել ջիհադիստների շարժմանը։ Նա նաև կոչ է արել նրանց «գործողություններ» իրականացնել Մարսելում և մոտակայքում:
Բոլոր ձերբակալվածները հարցաքննվել են Փարիզում, նրանցից երկուսը, այդ թվում՝ անդամագրողը, մնում են կալանքի տակ:










