Lufthansa-ն ավելի քան 850 չվերթ է չեղարկել օդաչուների գործադուլի պատճառով
Գերմանական Lufthansa ավիաընկերությունն ավելի քան 850 չվերթ է չեղարկել օդաչուների և բորտուղեկցորդների մեկօրյա գործադուլի պատճառով, որն անց է կացվելու չորեքշաբթի օրը, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ավիափոխադրողին:
Երկուշաբթի օրը գերմանական Cockpit արհմիությունը հայտարարել է նոյեմբերի 23-ին մեկօրյա գործադուլի մասին: Արհմիությունը ավելի քան հինգուկես տարի բանակցություններ է վարում Lufthansa-ի հետ աշխատավարձերի վերաբերյալ:
Ավիաընկերության հայտարարության համաձայն՝ իրականացվելու է մոտ 3000 պլանավորված կարճ և երկար ավիաչվերթներից 2124-ը: Առանց փոփոխության իրականացվելու են Germanwings, Eurowings, Air Dolomiti, Austrian Airlines, Swiss և Brussels Airlines ընկերությունների չվերթները:










