Պուտինը վավերացրել է Ռուսաստան - Աբխազիա միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինված ուժերի միացյալ զորախումբ ստեղծելու մասին Ռուսաստանի և Աբխազիայի միջև համաձայնագրի վավերացման մասին համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը:
Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում 2015 թվականի նոյեմբերի 21-ին:
Համաձայնագրով, մասնավորապես, որոշվում է, որ միացյալ զորախումբը նախատեսված է զինված հարձակմանը, ինչպես նաև կողմերից ցանկացածի անվտանգությանը սպառնացող այլ վտանգներին համարժեք արձագանքման համար:
Փաստաթղթի համաձայն՝ համատեղ միջոցառումների կազմակերպումը և անցկացումն իրականացվում է ՌԴ և Աբխազիայի զինված ուժերի գլխավոր շտաբների համատեղ հրահանգների հիման վրա:
Նշվում է, որ ագրեսիայի անմիջական վտանգի ընթացքում և պատերազմական վիճակում միացյալ զորախումբն անցնում է ՌԴ պաշտպանության նախարարության կողմից նշանակվող միացյալ զորախմբի հրամանատարի անմիջական ենթակայության տակ:










