Լուսանկարիչը արտասովոր սպիտակ ծիածան է ֆիքսել Շոտլանդիայում (լուսանկար)
Շոտլանդացի լուսանկարիչ Մելվին Նիքլսոնը անհավանական սպիտակ ծիածան է հավերժացրել:
Ինչպես գրում է The Independent-ը, մեկուսի ծառի ֆոնին ձևավորված մշուշե կամարը լուսանկարիչը հայտնաբերել է Շոտլանդիայի արևմտյան շրջաններում:
«Սա անգույն ծիածան է, որը կազմավորվել է ջրի փոքրիկ կաթիլներից, որոնք մշուշի առաջացման պատճառ են դառնում: Սա զարմանահրաշ երևույթ է, որին կարելի է ականատես լինել միայն, երբ կամարին նայելիս արևը քո հետևում է գտնվում», - լուսանկարը հրապարակելով՝ կից գրառել է լուսանկարիչը:
Սպիտակ ծիածանը նման է սովորական ծիածանն, սակայն հայտնվում է մառախլապատ եղանակին և ոչ թե անձրևից հետո:











