Հալեպի վրա ուղղաթիռից հազարավոր երեխաների նամակներ են գցվել՝ պատերազմն ավարտելու խնդրանքով
Սիրիական Հալեպ քաղաքի արևելյան հատվածի երկնքում ուղղաթիռից երեխաների գրած 6.000 նամակ է գցվել, որոնցում փոքրիկները պատերազմն ավարտելու կոչ են անում:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, նամակներից յուրաքանչյուրում պատմվում է ռազմական գործողությունների թիրախում գտնվող տարածքներում ապրող խաղաղ բնակչության մասին:
«Եղբայրս ծառայում էր սիրիական բանակում: Դիպուկահարի արձակած փամփուշտը մտել է նրա սիրտը: Մենք նրան հողին ենք հանձնել, բայց չենք կարողանում մոռանալ»,- գրել է աշակերտուհի Ռահմա Ռուբին:
Աղբյուրը նկատում է, որ երեխաների նամակներում գրոհայիններին հանձնվելու կոչ չի արվել:










