Նեթանյահուն Ադրբեջան կայցելի դեկտեմբերի 13-ին

13:18 • 23.11.16

Հայտնի է դարձել Ադրբեջան Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այցի հստակ ամսաթիվը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:


Գործակալության դիվանագիտական աղբյուրը հաստատել է, որ Իսրայելի վարչապետն Ադրբեջան կժամանի դեկտեմբերի 13-ին: Այցը կտևի մեկ օր, այնուհետև Նեթանյահուն կմեկնի Ղազախստան:


Դա կլինի վարչապետի պաշտոնում նրա առաջին այցն այդ երկրներ:


Ադրբեջան այցի ընթացքում նա կհանդիպի երկրի նախագահի հետ: Այցի ընթացքում նախատեսվում է տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք փաստաթղթերի ստորագրում:


Ավելի վաղ Իսրայելի մամուլում հաղորդվում էր Ադրբեջան Բինյամին Նեթանյահուի այցի մասին, սակայն հստակ ամսաթիվ չէր նշվում: