Ղազախստանում ընդունված հռչակագրով առաջարկվում է Նազարբաևի անունն արտահայտել մայրաքաղաքի անվանման մեջ

10:18 • 23.11.16

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն այսօր ընդունել են Անկախության 25-ամյակի հռչակագիրը, որում առաջարկվում է նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունն արտահայտել երկրի մայրաքաղաքի անվանման մեջ, գրում է interfax.ru-ն:


«Սահմանադրությունում հարկավոր է նշել մեր պետության կառուցման գործում առաջին նախագահ Նազարբաևի նշանակալի ավանդը»,- հայտարարել է խորհրդարանի պատգամավոր Քանիշ Սուլթանովը չորեքշաբթի Աստանայում կայացած խորհրդարանի պալատների համատեղ նիստում:


Նա նշել է, որ հռչակագրով առաջարկվում է Նուրսուլթան Նազարբաևի անունն արտահայտել «մայրաքաղաքի և երկրի այլ կարևոր օբյեկտների անվանումների մեջ»: