«Ռոսիա» տոնավաճառի մոտ 18-ամյա պատանին պայուսակ է հափշտակել, սակայն բռնվել է ՊՊԾ ծառայողների կողմից

13:20 • 23.11.16

Նոյեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1998 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ին: 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.45-ին, նշված տոնավաճառի դիմաց Ռաֆիկ Ա.-ն բացահայտ հափշտակել է 1985 թ. ծնված Սյուզաննա Գ.-ի պայուսակը և փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների կողմից:

Կատարվում է հետաքննություն: