Թաիլանդում առաջին անգամ խոստովանել են ԻՊ-ի աջակիցների առկայության մասին

10:21 • 23.11.16

Թաիլանդի ոստիկանությունն առաջին անգամ խոստովանել է, որ առավելապես երկրի հարավային հատվածում կարող են լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակիցներ: Այդ մասին հայտնում է Bangkok Post-ը:


Այդ հայտարարությամբ Թաիլանդի իշխանությունները հանդես են եկել այն բանից հետո, երբ ավստրալական ոստիկանությունը նախազգուշացրել է երկրում ԻՊ-ի գրոհայիններին ֆինանսական աջակցություն ցուցաբերող քաղաքացիների առկայության մասին: Ավստրալիայի ոստիկանները նաև հայտնաբերել են, որ Թաիլանդից Facebook-ի ավելի քան 100 հազար օգտատերեր այցելել են ԻՊ-ի հետ կապված խմբեր:


Նշվում է, որ ԻՊ-ի աջակիցներին հայտնաբերել են ինդոնեզացիների, սինգապուրցիների շրջանում, սակայն նրանց շրջանում Թաիլանդի բնակիչների մասին հայտնի չի եղել: