Թրամփը դեմ է հանդես եկել ռուս-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ «վերբեռնում» եզրի օգտագործմանը

11:24 • 23.11.16

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վատ չէր լինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն, միևնույն ժամանակ, դեմ է ռուս-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ «վերբեռնում» («перезагрузка») եզրի օգտագործմանը: Այդ մասին նա պատմել է The New York Times-ին տված հարցազրույցում:


«Ես չէի օգտագործի այդ եզրը տեղի ունեցածից հետո»,- ասել է Թրամփը:


Ինչպես նշվում է, նորընտիր նախագահը դա բացատրել է այն հանգամանքով, որ Հիլարի Քլինթոնը, զբաղեցնելով պետքարտուղարի պաշտոնը, ձախողել է երկու երկրների հարաբերությունները «վերբեռնելու» փորձը: