ԱՄՆ-ում աշակերտն իր սևամորթ դասընկերներին վախեցնելու համար կախվելու պարան է բերել դպրոց
ԱՄՆ-ում Royal Oak Middle School միջին դպրոցում սովորող աշակերտը կախվելու պարան է կախել դպրոցական զուգարանի խցիկում` այսպիսով փորձելով վախեցնել սևամորթ դպրոցականներին:
Ինչպես նշում է detroitnews.com-ը, դպրոցականի գործողությունը դիտարկվել է որպես ռասիստական արարք, քանի որ ԱՄՆ-ում կախվելու պարանն ուղերձ է պարունակում Լինչի դատաստանին, և ներկայում գործածվում է աֆրոամերիկյան ռասայի ներկայացուցիչներին վախեցնելու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ արարքն իրագործած դպրոցականը ժամանակավորապես հեռացվել է դասերից: Ուսումնական հաստատության ներկայացուցիչ Շոուն Լյուիս Լեքինը հայտնել է, որ դպրոցի տնօրինությունն առաջին հերթին անհանգստանում է իր սաների անվտանգության համար, ահա թե ինչու չի հանդուրժի խուլիգանություն, ահաբեկում և սպառնալիքներ դպրոցականների շրջանում:
Կայքը գրում է, որ միջադեպի պատճառով դպրոցում կուժեղացվի անվտանգության աշխատակիցների աշխատանքը, իսկ միջադեպից ցնցված երեխաների հետ կաշխատեն սոցիալական աշխատողները:










