Հրվ. Կորեայի նախագահի աշխատակազմում բացատրել են՝ ինչու են գնում «Վիագրա»

13:36 • 23.11.16

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի աշխատակազմը հաստատել է «Վիագրա» և դրա նմանությամբ այլ դեղամիջոցների 364 փաթեթի գնումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


«Վիագրան» օգտագործվում է էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար:


Նախագահի աշխատակազմում հայտնել են, որ «Վիագրա»-ն գնվել է անցած տարվա դեկտեմբերին՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցների համար: Ինչպես նշվում է հայտարարությունում, դեղամիջոցն օգտագործում են բարձրլեռնային շրջաններ և երկրներ այցելությունների ժամանակ՝ լեռնային հիվանդության ախտանշանների բուժման համար:


Այդ մեղադրանքը հնչել է երկրի գործող նախագահի մտերիմ ընկերուհի Չխվե Սուն Սիլի հետ կապված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Վերջինիս մեղադրում են նախագահի վրա իր ազդեցությունն օգտագործելու համար՝ անձնական շահ ստանալու նպատակով: