Տեսագրվել է Airbus А350 ընտանիքի խոշորագույն օդանավի թռիչքը (լուսանկարներ, տեսանյութ)
Նոյեմբերի 24-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Թուլուզ քաղաքի մոտակայքում Airbus ընկերության նոր` A350 ընտանիքի խոշորագույն երկշարժիչ ուղևորատար օդանավն իրականացրել է իր առաջին թռիչքը, հաղորդում է Reuters-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ինքնաթիռն ավելի քան 4 ժամ գտնվել է օդում: A350-1000-ի երկարությունը 74 մետր է` 7 մետրով ավելի, քան նրա նախորդ A350-900-ը, որը գործածվում է ներկայում:
Նշվում է, որ ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 366 ուղևորի` 40 ուղևորով ավելի, քան A350-900-ը: Ինքնաթիռի ստեղծման մեջ ներդրվել է 356 միլիոն դոլար: Սպասվում է, որ այն շահագործման կհանձնվի 2017 թվականի երկրորդ կեսին:










