«Սիթիբանկը» գրաված Արամ Պետրոսյանի պաշտպանությունը բողոքարկել է ձերբակալության երկարացումը
Գործարար Արամ Պետրոսյանի պաշտպանությունը, որը պատանդներ Էր վերցրել «Սիթիբանկի»՝ Բոլշոյա Նիկիտսկայա փողոցում գտնվող մոսկովյան մասնաճյուղում, բողոքարկել Է նրա ձերբակալությունը մինչև փետրվարի 24-ը երկարացնելը:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է մեղադրյալի փաստաբան Ստանիսլավ Մալցևը:
«Մենք բողոքարկել ենք Պետրոսյանի ձերբակալության ժամկետը մինչև փետրվարի 24-ը երկարացնելու որոշումը, բողոքագրում մենք Մոսկվայի քաղաքային դատարանին խնդրում ենք բիզնեսմենին ազատ արձակել քննչական մեկուսարանից՝ նրան ենթարկելով տնային կալանքի»,-ասել Է պաշտպանը:
Նախօրյակին Պետրոսյանին նոր մեղադրանք Է ներկայացվել՝ «Ահաբեկչություն» հոդվածով: Օգոստոսին գործարար Արամ Պետրոսյանը չորս պատանդ Էր վերցրել «Սիթիբանկի»՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող մասնաճյուղի շենքում՝ սպառնալով այն պայթեցնել:
Սակայն հետո բիզնեսմենը մեկ առ մեկ բաց Է թողել բոլոր պատանդներին և հանձնվել իրավապահներին:
Առարկան, որը նա ներկայացրել Էր որպես ռումբ, պարզվել Էր, որ մուլյաժ Է: Ինչպես Պետրոսյանը հայտարարել Էր հարցաքննության ժամանակ, իր արարքով նա ցանկանում Էր ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրի վրա: Փորձագետները նրան մեղսունակ են ճանաչել:
Ավելի վաղ քննիչներն արդեն Պետրոսյանին մեղադրանք Էին ներկայացրել «Առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ երկու և ավելի անձանց պատանդառություն» հոդվածով հանցագործություն կատարելու մեջ»:










