Կատաղած փախստականները Լեսբոսում այրել են «Մորիա» ճամբարը (լուսանկարներ)
Հունական Լեսբոս կղզում կատաղած փախստականների ամբոխն այրել է իրենց ճամբարը, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միտումնավոր հրդեհին նախորդել էր փախստական կնոջ ու 6-ամյա երեխայի ողբերգական մահը:
Հայտնի է, որ 66-ամյա կնոջ ու երեխայի մահվան պատճառը եղել է գազի պայթյունը: Ողբերգական միջադեպը զայրացրել է ճամբարի փախստականներին, որոնք հրի են մատնել ամեն ինչ:
Նշվում է, որ բացի այդ, փախստականների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ներգաղթյալներից մի քանիսը վնասվածքներ են ստացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ներկայում «Մորիա» ճամբարում ապաստանել է 5.000 մարդ:





















