Իտալիայի հյուսիս-արևմուտքում գետը դուրս է եկել ափերից, մարդիկ տարհանվում են (լուսանկարներ, տեսանյութ)

14:24 • 25.11.16

Իտալիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևների հետևանքով Պյեմոնտ նահանգի Տանարո գետը դուրս է եկել ափերից:


Հորդառատ անձրևները չեն դադարում նաև Լիգուրիա նահանգում, որտեղ վատ եղանակի առնչությամբ նախազգուշացում է հայտարարվել: Իշխանությունները փակել են նահանգների մի քանի շրջաններում դպրոցներն ու կառավարական հաստատությունները, խանութները չեն աշխատում, հայտնում է Corriere Della Sera-ն:


Ոստիկանությունը փակել է գետի մոտ գտնվող բոլոր կամուրջներն ու ճանապարհները: Փրկարարները տարհանում են տեղի բնակիչներին:


Մարդիկ փորձում են ավազով պարկերի միջոցով փրկել իրենց տները ջրհեղեղից:


Երկու օր չդադարող անձրևները նման ազդեցություն են ունեցել նաև Թուրինի վրա:


Զոհերի մասին տվյալներ չկան:


Նշվում է, որ քանի որ անձրևները չեն դադարում, առաջիկա մի քանի օրերին իրավիճակը կարող է վատթարանալ:

 

Il Tanaro straripa a Ceva (Lapresse)