Լիբանանյան զորքերը Սիրիայի հետ սահմանին ԻՊ-ի գրոհայինների են չեզոքացրել
Լիբանանյան բանակի հատուկ նշանակության զորքերը գործողություն են իրականացրել Սիրիայի հետ սահմանին՝ Ջուրուդ Էրսալ լեռնային տեղանքում գործող ահաբեկիչների խմբի դեմ, հայտնում է ТАСС-ը:
Հաղորդվում է, որ զինծառայողներին հաջողվել է ձերբակալել հետախուզման մեջ գտնվող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ղեկավարներից մեկին՝ Ահմեդ Յուսեֆ Ամունին: Նա վնասվածք է ստացել փոխհրաձգության ժամանակ: Ամունի հետ միասին ձերբակալվել է ևս 11 գրոհային:
Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ահաբեկիչների բազայում հայտնաբերվել են զենքի և պայթուցիկների պաշարներ: Լիբանանա-սիրիական սահմանին Վադի-Արանիբ փախստականների ճամբարի մոտակայքում զորքերի և ծայրահեղականների միջև փոխհրաձգությունը շարունակվում է:










