Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացրել

17:53 • 25.11.16

Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտավարական հատուկ վարժանք Է անցկացվել ահաբեկչության հակազդման ստորաբաժանման մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի ընթացքում զինծառայողներն առաջին անգամ ահաբեկչական վտանգի կասեցման գործողություններ են իրականցրել ռազմավարական ռազմական օբյեկտում (կործանիչ եւ բանակային ավիացիոն տեխնիկայի կայանատեղիում): Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը տեղանքի հետախուզում Է անցկացրել եւ հայտնաբերել ռազմական օբյեկտի գրավումը պայմանական հակառակորդի կողմից:

Նմանակման միջոցների կիրառմամբ զինծառայողները կատարել են պայման ական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման եւ դրա վերացման առաջադրանքը, որը փորձել Էր գրավել ՄիԳ-29 ինքնաթիռներ եւ Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռներ:

Վարժական պարապմունքներն ավարտելուց հետո հակաահաբեկչական ստորաբաժանման զինծառայողներն իրականացրել են պայմանականորեն վիրավորված զինծառայողների տարհանում՝ օգտագործելով Մի-8ՄՏ ռազմափոխադրական ինքնաթիռ: Միջոցառմանը մասնակցել են 300-ից ավելի զինծառայողներ, որոնք օգտագործել են նմանակման միջոցներ, զենք, ռազմական տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր եւ ավիամիջոցներ: