Սիրիայում ամերիկացի զինվորական է զոհվել

10:36 • 25.11.16

Սիրիայում ամերիկացի զինծառայող է զոհվել՝ պայթելով ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա: Այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ հրամանատարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի, Սիրիայի հյուսիսում Այն Իսա քաղաքի մոտակայքում: Տեղի ունեցածի մանրամասները և մահացածի ինքնությունը դեռ հայտնի չեն:


Այժմ Սիրիայում գործում են ամերիկյան հատուկ նշանակության ջոկատները, որոնք օգնություն են ցուցաբերում տեղի խմբավորումներին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: