Մերկելը կոչ է արել ԵՄ-ին և Թուրքիային կատարել միմյանց առաջ ստանձնած պարտավորությունները
Եվրամիությունը և Թուրքիան պետք է կատարեն իրար առաջ ստանձնած պարտականությունները: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Ուրբաթ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան փախստականների համար կբացի իր սահմանները ԵՄ-ի հետ, եթե Եվրամիությունը շարունակի Անկարայի նկատմամբ իր ոչ ընկերական քաղաքականությունը:
«Ես կարծում եմ, որ ներգազթյալների հարցում Թուրքիայի հետ համաձայնությունը բխում է երկու կողմերի շահերից: Հենց այդ պատճառով է, որ մենք եվրոպաացիներս պետք է կատարենք մեր պարտականությունները և Թուրքիան պետք է նույն կերպ վարվի»,-հայտարարել է Մերկելը:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ ինքը հավելյալ ծրագիր չունի, եթե հանկարծ Անկարայի հետ համաձայնությունը չեղարկվի:










