Ֆիդել Կաստրոյին կդիակիզեն այսօր. AFP

12:07 • 26.11.16

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին կդիակիզեն այսօր, հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ մեծ հեղափոխականի եղբորը հղումով։

Նշվում է, որ դիակիզումը Կաստրոյի ցանկությունն է եղել:

Դիակիզման արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամեր անց:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի երեկոյան իննսուն տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն:

Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։

Նա 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։