Երևանում անտուն քաղաքացին մահացել է ցրտահարությունից. Pastinfo.am
Երևանի «Վստրեչ» սրճարանի տարածքում դի է հայտնաբերվել: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Քննչական կոմիտեն ահազանգ ստացել է, որ «Վստրեչ» սրճարանի տարածքում դի կա: Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են»,– ասացին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տուժածը, ով 38 տարեկան է, չունի մշտական բնակության վայր և գիշերել է Արցախի պողոտայի կիսաքանդ շինությունում։
Դիի մասին ահազանգել է մի քաղաքացի՝ ասելով, որ արդեն մի քանի օր է՝ նույն վայրում նկատում է նույն դիրքում պառկած մի տղամարդու։ Պարզվել է, որ տղամարդը մահացած է, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։










