Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին

15:06 • 26.11.16

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով AFP-ին:

Նշվում է, որ հուղարկավորության արարողությունը կանցկացվի Սանտյագո դե Կուբա քաղաքում:

Գործակալության տվյալներով` հուղարկավորությունից առաջ չորս օր շարունակ Կուբայում կանցկացվի Կաստրոյի աճյունամոխրով հատուկ արարողություն։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆիդել Կաստրոյին կդիակիզեն նոյեմբերի 26-ին։ 


Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի երեկոյան իննսուն տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն:

Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։

Նա 1976 թվականի դեկտեմբերից՝ 30 տարի շարունակ, եղել է Կուբայի պետխորհրդի նախագահը, ինչպես նաև Նախարարների խորհրդի ղեկավարը, եղել է նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

Առողջական խնդիրների պատճառով 2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն իր պարտականությունները փոխանցել է իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։