Ռուսաստանում ընտրել են տարվա ամենագեղեցիկ բորտուղեկցորդուհուն (լուսանկարներ)
Մոսկվայում նոյեմբերի 25-ին ընտրել են Ռուսաստանի ամենագեղեցիկ բորտուղեկցորդուհուն, գրում է ռուսական lenta.rս կայքը:
Մրցույթի «Քաղաքացիական ավիացիա» անվանակարգում հաղթող է ճանաչվել 26-ամյա Աննա Գուրինան՝ Կրասնոյարսկից, իսկ «Բիզնես-ավիացիա» անվանակարգում՝ Ինգա Կավունը՝ Վոլգոգրադից:
Մրցույթի եզրափակիչ փուլում մասնակիցները ներկայացել են պարային համարով, ինչպես նաև ներկայացրել իրենց՝ ժյուրիին պատմել իրենց ու իրենց աշխատանքի մասին:
Այս տարվա մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել 1.500 բորտուղեկցորդուհի, որոնցից միայն 80-ն է անցել կիսաեզրափակիչ փուլ: Եզրափակիչ է անցել 28 մասնակից:














