Սանկտ Պետերբուրգում երիտասարդներն անշարժացել են մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ կազմակերպված ֆլեշմոբի ժամանակ (տեսանյութ)

14:03 • 26.11.16

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում մետրոյի ուղեվարձի թանկացումից դժգոհ երիտասարդները մասնակցել են Mannequin Challenge համացանցային ֆլեշմոբին, որի ընթացքում անշարժացել են՝ իրենց զարմացած հայացքներն ուղղելով «45 ռուբլի մետրոյի ժետոնի համար» գրության վրա կամ հաշվելով ձեռքի մանրադրամները:

segodnya.ua կայքը հրապարակել է ուշագրավ ֆլեշմոբի տեսագրությունը:


#MannequinChallenge հեշթեգով առաջին գրառումը հայտնվել է հոկտեմբերի 26-ին, որում երիտասարդները կանգնած են մանեկենների դիրքով: Գաղափարը մինչ օրս կրկնում են համացանցի այլ օգտատերեր:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆլեշմոբին մասնակցել են Ռոբերտ Դե Նիրոն, Թոմ Հենքսը և այլ աստղեր, Վլադիվոստոկ քաղաքի ոստիկանության աշխատակիցները և Ռուսաստանի Պետդումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները: