Մեքսիկայի Պոպոկատեպետլ հրաբուխը 5 կմ բարձրությամբ մոխիր է ժայթքել. լուսանկարներ  

00:52 • 26.11.16

Մեքսիկայի Պոպոկատեպետլ հրաբուխը, որը գտնվում է մայրաքաղաք Մեխիկոյից 80 կմ հեռավորությամբ, ակտիվացել է ուրբաթ առավոտյան` 5 կմ բարձրությամբ մոխրի սյուն ժայթքելով:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ծառայության համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեն:

Պոպոկատեպետլի ժայթքումները շարունակվում են, մոխրի սյան բարձրությունը հասելէ 5 կմ-ի` հարավարևելք ուղղությամբ», - թվիթերյան իր էջում գրել է Պուենտեն:

Նրա խոսքով շրջակա բնակավայրերում քիչ քանակությամբ մոխիր է նստել:

Մեքսիկայի խորհրդանիշ հանդիսացող Պոպոկատեպետլը, որի անվանումը թարգմանվում է որպես «ծխող լեռ», գտնվում է ծովի մակարդակից 5400 կմ բարձրության վրա: