Թրամփը Fox News-ի վերլուծաբանին առաջարկել է իր ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալի պաշտոնը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Fox News հեռուստաալիքի վերլուծաբան Քեթլին ՄքՖարլենդին առաջարկել է դառնալ իր ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալը: Այս մասին գրում է ռուսական lenta.ru կայքը:
ՄքՖարլենդն ավելի վաղ աշխատել է ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի, Ջերալդ Ֆորդի և Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմերում: Վերլուծաբանն արդեն հայտարարել է Դոնալդ Թրամփի առաջարկն ընդունելու մասին:
Թրամփը նշել է, որ Քեթլին ՄքՖարլենդն ունի ահռելի փորձ և բնատուր տաղանդ: Իր հերթին, ՄքՖարլենդը գովել է նորընտիր նախագահին՝ նշելով, որ Թրամփն ունի այն անհրաժեշտ քաջությունը, պայծառությունն ու էներգիան, որը կօգնի կրկին հզոր դարձնել ԱՄՆ-ն:










