ԱՄՆ-ի մի շարք նահանգներում «սև ուրբաթի» ընթացքում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր

04:20 • 26.11.16

ԱՄՆ-ում «սև ուրբաթի» ընթացքում մի շարք նահանգներում հրաձգություն է տեղի ունեցել խոշոր առևտրի կենտրոնների հարևանությամբ: Այդ կրակոցների հետևանքով զոհվել է ամենաքիչը երկու մարդ, հաղորդում է Daily News-ը:

Ըստ նախնական տվյալների՝  մեկ օրվա ընթացքում կրակոցներով չորս միջադեպ է գրանցվել՝ մեկը Նյու-Ջերսիում, երկուսը Թենեսիում և Նևադայում:

Նյու-Ջերսիում Macy's հանրախանութի մոտ սպանվել է մի տղամարդ, իսկ նրա եղբայրը վիրավոր է ու հոսպիտալացվել է:

Նևադա նահանգում Walmart առևտրի կենտրոնի այցելուների միջև քաշքշուկ է սկսվել, ինչի հետևանով տղամարդկանցից մեկը գնդակահարել է իր հակառակորդին:

Թենեսիում անհայտ անձը գնդակահարել է մի տղամարդու Մեմֆիսի առևտրի կենտրոնի հարևանությամբ: