Չինաստանում փրկարարները դուրս են բերել լվացքի մեքենայի մեջ խցանված 2-ամյա աղջկան (տեսանյութ)
Չինաստանում փրկարարներին հաջողվել է դուրս բերել լվացքի մեքենայում խցանված 2-ամյա երեխային:
Ինչպես տեղեկացնում է Sky News-ը, ընտանիքի կանչով դեպքի վայր ժամանակ փրկարարները երեխային գտել են լվացքի մեքենայի թմբուկի մեջ խցանված: Փոքրիկ աղջնակին դուրս բերելու համար անձնակազմի անդամները ստիպված են եղել ապամոնտաժել լվացքի մեքենան:
Երեխային թմբուկի հետ միասին առանձնացնելով մեքենայից` փրկարարներից մեկին հաջողվել է ազատել երեխայի ոտքը, որը մնացել էր մյուս ոտքի ետևում և չէր շարժվում: Դրանից հետո նրան հեշտությամբ դուրս են քաշել մեքենայի թմբուկից: Ողջ գործընթացը 20 րոպե է տևել:
This two-year old girl got stuck in a washing machine, but was luckily rescued and freed from the home appliance by firefighters in China pic.twitter.com/hIDqTaHt9u
— Sky News (@SkyNews) November 27, 2016










