Հոլանդիայում 200 հազար բադ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով
Նիդերլանդներում շուրջ 200 հազար ընտանի բադ են ոչնչացրել թռչնագրիպի տարածման կանխարգելման նպատակով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ վիրուսը հայտնաբերել են մայրաքաղաք Ամստերդամից 70 կմ հեռավորությամբ տեղակայված ավանում: Այժմ ագարակի շուրջ, որտեղ բնակվել են թռչունները, կարանտինային գոտի է սահմանվել` 10 կմ շառավղով:
Ավելի վաղ թռչնագրիպի բացահայտման դեպքեր էին գրանցվել Շվեդիայում, Գերմանիայում, Դանիայում և Ֆինլանդիայում:










