Իտալիայում ջրհեղեղի զոհ է դարձել երկու մարդ

04:30 • 27.11.16

Ամենաքիչը երկու մարդ զոհվել է, ևս երկուսը անհետ կորած են համարվում վերջին օրերին Իտալիային վրա հասած հորդառատ անձրևների պատճառով, հաղորդում է France Press գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ զոհվել են Գենուա գավառի մոտակայքում ապրող երկու տարեց տղամարդ: Անհետ կորել են Սիցիլիայի և Ագրիջենտոյի ևս երկու բնակիչ:

Անձրևներից առավել շատ տուժած շրջաններում հարյուրավոր բնակիչներ ստիպված են եղել հեռանալ իրենց տներից, փակվել են դպրոցները և ճանապարհները:

Անձրևներն արդեն դադարել են երկրի տարածքի մեծ մասում, սակայն վտանգի գոտում են շարունակում մնալ Կալաբրիայի հարավը և Լոմբարդիայի ու Էմիլի-Ռոմանեի որոշ շրջաններ: