Նոր Զելանդիայի ափերի մոտ տեղի ունեցած նավաբեկության հետևանքով 7 մարդ է զոհվել

10:37 • 27.11.16

Նորզելանդական Օքլենդ քաղաքի ափերի մոտ ձկնորսական նավ է կործանվել, ինչը դարձել է 7 մարդու մահվան պատճառ, հաղորդվում է նաև 1 անհետ կորածի մասին:

Ինչպես նշում է The Guardian-ը, փրկարարները ջրից դուրս են հանել խեղդվածների դիակները:

Աղբյուրը չի բացառում, որ ողբերգական միջադեպի պատճառ կարող էին լինել եղանակային անբարենպաստ պայմանները:

Հաղորդվում է, որ նավաբեկությունից առաջ ծովի ալիքներն ունեցել են 1մ բարձրություն, իսկ քամու արագությունը հասել է 13մ/վ-ի:

Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները միառժամանակ հետաձգվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: