Վենեսուելայի նախագահը Կաստրոյի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարել

01:08 • 27.11.16

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եռօրյա սուգ է հայտարարել կապված Կուբայի հեղափոխության առանորդ Ֆիդել Կասրոյի մահվան հետ, հաղորդում է AP գործակալությունը:

Ավելի վաղ Մադուրոն ցավակցություն էր հայտնել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյին և Կուբայի ժողովրդին: Մադուրոն նաև մտադիր է հեղափոխականի պատվին արարողություն անցկացնել Կարակասում, որտեղ հուղարկավորված է երկրի նախկին ղեկավար Ուգո Չավեսը՝ Ֆիդել Կաստրոյի մերձավորը:

Հիշեցնենք, որ Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մահացել է ուրբաթ՝ տեղական ժամանակով 22.29-ին՝ 90 տարեկան հասակում: Այդ մասին հայտարարել է նրա եղբայրը՝ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն: Ֆիդել Կաստրոյի հուղարկավորությունը նշանակված է դեկտեմբերի 4-ին: