Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի արևելյան մի շարք թաղամասեր. «Գանձասար»
Նոյեմբերի 27-ին սիրիական բանակն ազգային ինքնապաշտպանության ուժերի օգնությամբ ազատագրել է Հալեպի արևելյան և հյուսիս-արևելյան մի շարք շրջաններ, գրում է «Գանձասարը»` հղում անելով սիրիական «Սամա» հեռուստաալիքին:
Նշվում է, որ սիրիական բանակն ազատագրել է Բուստան Փաշա, Բաաիդդին, Հուլլոկ, Աին ալ Թալ, Հենենո, Սախուր, Ջեբել Պետրո և Հայդարիե շրջանները։
Ազատագրված շրջաններից կարողացել է դուրս գալ 2.500 քաղաքացի (800-ը՝ մանուկներ)։
Սիրիայի Ազգային հաշտության հանձնախումբը կոչ է ուղղել Հալեպի արևելքում գտնվող մի շարք թաղամասերի զինված գրոհայիններին՝ վայր դնել զենքն ու միանալ հաշտության գործընթացին` խոստանալով երաշխավորել հանձնվող զինյալների անվտանգությունը:
Նշենք, որ Բուստան Փաշա թաղամասում են գտնվում Հալեպի հայ արհեստավորների մեծ մասի արհեստանոցները։
Բուստան Փաշայի ազատագրմամբ վերջ կդրվի նաև Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասի ինտենսիվ հրթիռակոծություններին, քանի որ շուրջ 4 տարի է՝ զինված ահաբեկիչները հենց Բուստան Փաշայի դիրքերից էին ռմբակոծում հայաշատ այս թաղամասը:










