ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև ԱԺ կանոնակարգի վերաբերյալ նախագիծը
Մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ: ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են Ազգային ժողովի կանոնակարգի, Կուսակցությունների մասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին, Մարդու իրավունքների պաշտպանի մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը և այլն:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ներառված են նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը նախորդ արտահերթ նիստն ավարտել էր 2017թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմամբ: Բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի առաջարկություններ ներկայացնելուց հետո:










